Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Ամենահին հեքիաթի տարիքը. 1in.am

Ամենահին հեքիաթի տարիքը. 1in.am

Նուևա դե Լիսաբոն և Դարեմի համալսարանների գիտնականները գտել են ամենահին հեքիաթը, հայտնում է ultramir.net-ը: Հետազոտողները որպես հիմք վերցրել են Աարնեի համակարգով հեքիաթների սյուժեների ուղեցույցը, որում հավաքված են ավելի քան 2 000 տարատեսակ հեքիաթներ, իսկ հետո սկսել են կազմել մի հեքիաթից մյուսի ծագումը ցույց տվող ծառ:

Արդյունքում գիտնականները ստացել են 76 բազային սյուժե, որոնք սկիզբ են առնում գերմանական, հունահռոմեական և կելտական միֆոլոգիաներում: Պարզվել է, որ առանձին պատմություններ գոյություն են ունեցել մոտավորապես 5 000 տարի առաջ՝ մինչև հնդեվրոպական լեզուների անջատումը:

Արդյունքում հայտնել են, որ ամենահին հեքիաթը «Դարբինն ու դևն» է: Նման սյուժե շրջանառվել է հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող բոլոր երկրներում՝ Հնդկաստանից մինչև Սկանդինավիա: Դա պատմություն է դարբնի մասին, ով գերբնական էակի հետ գործարքի արդյունքում հնարավորություն է ստանում ցանկացած նյութեր միացնել:

Հեքիաթի տարիքը գնահատվում է 6 000 տարի. այդպիսով, այն ստեղծվել է դեռևս բրոնզի դարում:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ